Խոշոր հրդեհ Սանկտ Պետերբուրգում. հրդեհի մակերեսը գերազանցել է 80 հազար քառ. մետրը

23 Օգոստոսի 2026, 16:50

Քաղաքականություն

Սանկտ Պետերբուրգի Կոլպինսկի մայրուղում խոշոր հրդեհ է բռնկվել, որի մակերեսն արդեն գերազանցել է 80 հազար քառակուսի մետրը։ Իրավիճակի լրջությամբ պայմանավորված՝ հայտարարվել է վտանգավորության չորրորդ աստիճան։

Կրակի մարման աշխատանքներն իրականացնելու համար դեպքի վայրում ներգրավված է 192 մասնագետ և 56 միավոր հատուկ տեխնիկա։