Զինծառայողների ծնողները կրկին ակցիա են անում Կառավարության դիմաց

06 Օգոստոսի 2026, 09:30

Քաղաքականություն

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է. կրկին հավաքվել են այն զինծառայողների ծնողները, որոնց որդիների ծառայության ժամկետը 2 տարի է, որովհետև նրանք զորակոչվել են օրենքի փոփոխությունից առաջ:

2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում պարտադիր զինվորական ծառայությունը կրճատվել է և դարձել մեկուկես տարի։