Զինվորականների աշխատավարձերը գոնե 25%-ով պետք է բարձր լինեն ոստիկանների աշխատավարձերից․ Քոչարյան
11 Մայիսի 2026, 17:05
«Հայաստան» դաշինքի անդամները քարոզարշավի 4-րդ օրը կանգառ են ունեցել Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղում, շփվել քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բնակիչների հետ զրույցում խոսել է զինվորականների դերի կարևորության մասին և նշել, որ իր կառավարման տարիներին նրանց աշխատավարձերը պարբերաբար բարձրացվել են։
«Միշտ հետևում էի, որ զինվորականների աշխատավարձերը գոնե 25%-ով բարձր լինեն ոստիկանի, ուժային կառույցների մյուս աշխատակիցների աշխատավարձերից»,- ընդգծել է նախագահը։
Նա իր խոսքում նշել է, որ այսօր այս հարցի շուրջ գործող իշխանության քաղաքականությունը այլ է։
«Հատկապես բերետավորները ստանում են ավելի բարձր աշխատավարձ, քան սովորական ոստիկանները կամ զինվորականները»,- եզրափակել է երկրորդ նախագահը։