300 հազար դրամով գնված «Opel»-ը՝ տարեկան 2 միլիոն դրամով․ պետական ՊՈԱԿ-ի ու ՔՊ-ական ավագանու «փոխշահավետ» գործարքը․ «Հետք»
29 Սեպտեմբերի 2026, 18:15
2026 թվականի հունվարին «Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում «երկարատև քննարկումներից» հետո որոշեցին մրցույթ հայտարարել՝ 1998 թվականի արտադրության «Opel» մարդատար ավտոմեքենա վարձակալելու համար։ Ըստ տեխնիկական բնութագրի՝ պահանջվում էր 101-116 ձիաուժ հզորությամբ, գազով ու բենզինով աշխատող, չորստեղանոց մեքենա։ ՊՈԱԿ-ի աշխատակիցների կազմած չափանիշներն այնքան նույնական էին Տիգրան Համբարձումյանի «Opel»-ի տվյալներին, կարծես վերջինիս տեխանձնագիրն օգտագործված լիներ որպես ուղեցույց։ Այս մասին գրում է «Հետք»-ը:
Տիգրան Համբարձումյանը Սիսիան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է, էկոպարեկ, ինչպես նաև ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի եղբայրը։ Նա 1998 թ․ արտադրության, 116 ձիաուժ հզորությամբ «Opel»-ը գնել է 2025 թվականին՝ ընդամենը 300 000 դրամով։
«Մեքենան պետք է աշխատի գազով և բենզինով, վարձակալվում է առանց վարորդի և մնալու է կենտրոնում։ Այն պետք է սահմանված ամենօրյա գրաֆիկով տեղափոխի մասնագետներին Սիսիանի և հարակից գյուղերի դպրոցներ ու ՆՈՒՀ-եր, որտեղ սովորում են կամ գնահատման ենթակա են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ։ Գրաֆիկից դուրս այն օգտագործվելու է Կենտրոնի այլ կարիքների համար։ Կենտրոնը պարտավորվում է պայմանագրի ավարտից հետո մեքենան սարքին վիճակում վերադարձնել տիրոջը»,- նշված էր տեխնիկական բնութագրում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում: