Իրանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի առթիվ

21 Սեպտեմբերի 2024, 17:04

Քաղաքականություն

Իրանի Արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով․ 

«Իրանը շնորհավորում է բարեկամ Հայաստանի ժողովրդին Անկախության տոնի առթիվ` մաղթելով Հայաստանի բարգավաճում, հաջողություններ ու երկու ժողովուրդների միջև մշտապես ամրապնդվող կապեր»։