Հայաստանի ըմբիշները կմասնակցեն Տյումենի միջազգային մրցաշարին

23 Սեպտեմբերի 2024, 18:41

Սպորտ

Սեպտեմբերի 24-25-ը Տյումենի «Կենտրոնական» սպորտային համալիրում տեղի կունենա հունահռոմեական ըմբշամարտի XVIII միջազգային մրցաշարը՝ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Վլադիմիր Չեբոքսարովի մրցանակների համար:

Մրցումներին կմասնակցեն մարզիկներ Հայաստանից, Ռուսաստանից, Ղրղզստանից, Բելառուսից, Ղազախստանից, Տաջիկստանից և Ադրբեջանից:

Սպասվում են նաև անվանի հյուրեր։