Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ արեց միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել զսպելու Ադրբեջանին

28 Սեպտեմբերի 2024, 18:29

Քաղաքականություն

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Սրբալույս Մյուռոնի օրհնության ժամանակ կոչ արեց միջազգային հանրությանն ու ներկաներին քայլեր ձեռնարկել զսպելու Ադրբեջանին և վերադարձնելու Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությանը:

Հիշեցնենք, որ Մայր Տաճարում մեկնարկել է Մյուռոնօրհնեքը, որ կատարվում է 7 տարին մեկ անգամ: Վաղն սպասվում է Մայր Տաճարի վերաօծման արարողությունը՝ 6 տարի ընդմիջումից հետո: