Լևոն Կարախանյան. «5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից»
30 Սեպտեմբերի 2024, 22:00
20-րդ դարի սկզբին աշխարհում տեղի էին ունենում վերադասավորումներ, փլուզվում էին պետություններ, ձևավորվում էին նորերը և այդ ձևավորվող պետություներից մեկը մեր տարածարջանում ռուսական կայսրության փոխարեն Խորհրդային կայսրությունն էր՝ ԽՍՀՄ-ը: Այս կայսրության դիվանագիտական ոճի, արտաքին գործերի նախարարության ձևավորման հիմքում ու ակունքներում կանգնած է հայազգի բնատուր մի դիվանագետ՝ Լևոն Կարախանյանը, կամ նույն ինքը՝ Լև Կարախանը:
Ստացվել է այնպես, որ հայազգի տարբեր գործիչներ, տարբեր մեծ պետությունների, կայսրությունների արտաքին ու ռազմական քաղաքականության մեջ ունեցել են կարևոր դերակատարում:
Բացառություն չէր նաև Խորհրդային Միությունը, որի սկզբնական փուլում ձևավորման ու իր գոյության առաջին 20 տարիներին արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը սերտորեն առնչվում էր մի անձի հետ՝ Լևոն Կարախանյան անունով:
Ով էր Լև Կարախանը
Թիֆլիսում ծնված մի հայ՝ հայկական ընտանիքից սերվող, որը վաղ տարիքից հարել էր կոմունիստական գաղափարախոսությանը ու ակտիվորեն ներգրավված էր տարատեսակ հեղափոխական շարժումներում: Լև Կարախանը համարվում է 20-րդ դարի ամենահայտնի դիվանագետներից մեկը, որն առանցքային դերակատարում է ունեցել Խորհրդային կայսրության տարբեր քաղաքական խնդիրներում:
Լև Կարախանը ԽՄ-ում զբաղեցրել է երկու հիմնական պաշտոն: Եղել է ԽՄ նորաստեղծ ԱԳ նախարարության առաջին աշխատակիցներից մեկը և նախարար Չիչերինի հետ միասին ձևավորել է ԱԳՆ՝ իր ստորաբաժանումներով:
Ընդունված է ասել ՝ Լև Կարախանը համարվում է Լենինի սիրված կադրերից մեկը: Լենինը՝ Խորհրդային Միության հիմնադիրը, տարբեր առիթներով ասել է՝ կարողացել է հմտորեն աշխատել Լև Կարախանի հետ, ով ունեցել է բնատուր ընդունակություններ տարբեր բարդ քաղաքական իրավիճակները հանգուցալուծելու ուղղությամբ:
Նա զբաղեցրել է նաև դեսպանի պաշտոն կարևորագույն երկրներում, ինչպիսին են Չինաստանն ու Թուրքիան:
Լև Կարախանյանը ունեցել է հայկական պետականության, Հայաստանի, հայ ժողովրդի շահերին ծառայելու գաղափարը: Նա իրականացրել է դա՝ առնվազն երեք կոնկրետ դրվագներով: Փորձել է կանխել թուրքերի ցեղասպան հարձակումները Հայաստանի Հանրապետության վրա, նպաստել և դեր է խաղացել Սովետական Հայաստանի ստեղծմանը, որը թուրքերը անվանում են Լևոն Կարախանի մեծ հակաթուրքական քայլ և ասում են՝ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև Լևոն Կարախանի շնորհիվ ստեղծվեց, կամ, ըստ թուրքական տերմինալոգիայի, «մխրճվեց» Սովետական Հայաստանը:
Լև Կարախանը զբաղվել է ցեղասպանությունից փրկված հայերի ներգաղթի հարցերով:
Սա վկայություն է, որ մեծ քաղաքականության, դիվանագիտության մեջ հայ գործիչների ակնհայտ ներկայությունն, այնուամենայնիվ, նրանց թույլ չի տվել շրջանցել հայկական խնդիրները:
Alpha News-ի աշնանային եթերաշրջանում Լևոն Կարախանյանի՝ որպես 20-րդ դարի հմուտ դիվանագետներից մեի կերպարն ու նրա ժամանակաշրջանի դասերը բացահայտում է հանրահայտ գիտնական, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը՝ «5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից» շարքում: