«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի մասնակից Կիմ Ղալաչյանը «Բյուրեղյա բու» է ստացել

05 Նոյեմբերի 2024, 00:10

Հայեր

Ռուսական «Առաջին ալիք»-ով տեղի է ունեցել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղի աշնանային եթերաշրջանի եզրափակիչը։ Հեռուստադիտողների դեմ պայքարում էր Բորիս Բելոզերովի թիմը, որը հզոր խաղ է ցուցադրել։

Ութերորդ փուլում ցուցատախտակը ցույց է տվել 4:3 թվերը՝ հօգուտ հեռուստադիտողների, սակայն գիտակները հաղթահարել են «Բլից» հատվածը և հակառակորդին հասցրել պարտության: Վերջնական հաշիվը եղել է 6:3՝ հօգուտ Բելոզերովի թիմի:

«Բյուրեղյա բու»-ն՝ հեռուստախաղի մրցանակը, որը տրվում է լավագույն գիտակին, ստացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի ամենավառ խաղացողներից մեկը՝ Կիմ Ղալաչյանը։

Հեռուստահաղորդումը ընդմիջվում է, իսկ դեկտեմբերին կմեկնարկի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի աշնանային եթերաշրջանը:

Հիմա եթերում