ԵԱՏՄ երկրների շարքում ամենաթանկ բենզինը Հայաստանում է

06 Նոյեմբերի 2024, 00:10

Տնտեսություն և Բիզնես

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է ԵԱՏՄ երկրներում՝ Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ռուսաստանում և Ղրղզստանում 2024 թվականի օգոստոս ամսվա վառելիքի արժեքի հաշվետվությունը։

Ըստ այդ տվյալների՝ ԵԱՏՄ երկրների շարքում ամենաթանկ բենզինը Հայաստանում է։ Դրա արժեքը կազմում է 1,36 դոլար մեկ լիտրի համար և 1,41 դոլար դիզելային վառելիքի համար։

Ամենաէժանը Ղազախստանում է, որտեղ բենզինի միջին գինը 0,44 դոլար է, իսկ դիզելային վառելիքի գինը՝ 0,64 դոլար։

ԵԱՏՄ-ի կտրվածքով վառելիքի և քսանյութերի գնային քաղաքականությունն ունի հետևյալ տեսքը.

  • Հայաստան. բենզին՝ 1,36 դոլար, դիզվառելիք՝ 1,41 դոլար,
  • Ղրղզստան՝ բենզին՝ 0,76 դոլար, դիզվառելիք՝ 0,84 դոլար,
  • Բելառուս՝ բենզին՝ 0,74 դոլար, դիզելային վառելիք՝ 0,76 դոլար,
  • Ռուսաստան՝ բենզին՝ 0,64 դոլար, դիզվառելիք՝ 0,75 դոլար,
  • Ղազախստան՝ բենզին՝ 0,44 դոլար, դիզվառելիք՝ 0,64 դոլար։