Արցախի հարցում լավատեսական տարբեր հայտարարությունները զարմանք են հարուցում. Տիգրան Գրիգորյան 21 Հունիսի 2023, 18:05 Քաղաքականություն «Ալիևը շատ լավ է հասկանում, որ միջազգային հանրության դերը թուլացել է ամբողջ աշխարհում: Նա պարզապես փորձում է գետնի վրա հասնել արդյունքի»,- ասում է «ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի» ղեկավար Տիգրան Գրիգորյանը՝ անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող ճանապարհի տոտալ արգելափակմանը:Գրիգորյանն ընդգծում է՝ Ադրբեջանն էլ է հասկանում, որ եթե չլիներ ռուս-ուկրաինական պատերազմը՝ Բաքուն չէր կարողանա հասնել այդ արդյունքներին:Փորձագետի խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է առնվազն Արցախի շրջափակմանը մասնակցող ադրբեջանցիների դեմ պատժամիջոցներ կիրառի:«Լեռնային Ղարաբաղում շուտով կարող է լինել էներգետիկ կոլապս Սարսանգի ջրամբարի չորացման պատճառով: Այն հանգամանքը, որ Հայաստանի և Արցախի միջև արդեն յոթ օր է ընդհանրապես ապրանքաշրջանառություն չկա, և այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, միջազգայնորեն ճանաչված նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, քաղաքական կամքի առկայության դեպքում պատժամիջոցների կիրառման համար բավարար են», — ընգծում է Գրիգորյանը:Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ Արևմուտքը կարծես ցույց է տալիս, որ իր համար Արցախի հարցում կարմիր գիծը արյունահեղություն թույլ չտալն է:«Բայց այստեղ ևս վստահություն չկա, որ այդ դեպքում էլ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն»,- արձանագրում է Գրիգորյանը, և հավելում՝ վստահություն չկա նաև Ռուսաստանի դեպքում: Տիգրան Գրիգորյան
«Զանգեզուրի միջանցքի» հարցը. Պուտինի զգուշացումը. Թուրքիայի օրհներգը՝ Երևանում. Alpha Newsroom 22.11.24
ՀԱԵ-ն նշում է Ս. Գրիգոր և Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետների և Մյուռոն եպիսկոպոսի հիշատակության օրը 23 Նոյեմբերի 2024, 14:05
Նյարդավիրաբույժ Զոհրաբ Սահակյանը՝ Յակուտիայի երիտասարդ ու հաջողակ տղամարդկանց շարքում 23 Նոյեմբերի 2024, 13:12
Ինչո՞ւ եմ «Զանգեզուրի միջանցքի» մասին լուրերը ստանում ոչ թե հայկական մամուլից, այլ թուրքական մամուլից․ Ռոբերտ Ուստյան 23 Նոյեմբերի 2024, 12:16
ՀՀ-ն թափանցիկ չէ, երբ չի հայտնում Ադրբեջանի տեղեկատվական հարձակումների մասին․ Հովիկ Մանուչարյան 23 Նոյեմբերի 2024, 00:15