Սիմֆերոպոլի Սուրբ Հակոբ եկեղեցում պատարագի ավարտին դուրս է բերվել 300-ամյա Նոր Կտակարանը
27 Հունիսի 2023, 09:36
Սիմֆերոպոլի Սուրբ Հակոբ եկեղեցում պատարագի ավարտին դուրս է բերվել 300-ամյա Նոր Կտակարանը, որը Կիսլովոդսկի Սուրբ Վարդան Մամիկոնյան եկեղեցու առաջնորդ Տեր Սարգիս վարդապետ Պողոսյանը նվիրաբերել է եկեղեցու առաջնորդ Ներսես քահանա Խանանյանին։
Ավետարանը տպագրվել է 1720 թվականին Վենետիկում` Ամենայն Հայոց Կաթողիկոսի Աստվածատուր Ա Ամադանցու (1715-1725) պատրիարքության տարիներին՝ «Տիար Սարգիսի եւ նրա որդու՝ Գեւորգ սարկավագ Կոստանդնուպոլսեցի» միջոցներով։
14×9 սմ չափերով Ավետարանն ունի 340 էջ, որոնցից 7-ը՝ յուրահատուկ մանրանկարներով։
Գիրքը կպահվի Սուրբ Հակոբ եկեղեցում։
Աստվածատուր կաթողիկոսն ընտրվել է 1715 թվականի մայիսի 7-ին։ Նրա օրոք բարեկամական հարաբերություններ են հաստատվել Պետրոս I-ի հետ, ինչի շնորհիվ Ռուսաստանը դարձել է Հայաստանի դաշնակիցը։
Աստվածատուր Ա-ն նախաձեռնել է Սուրբ Էջմիածնի «Իջման» խորանի բարեկարգումը, կոչ արել տարբեր երկրներից ժամանած հայ վաճառականներին վերադառնալ Հայաստան և օգնել երկրի բարգավաճմանն ու հզորացմանը։ Մահացել է 1725 թվականի հոկտեմբերի 10-ին և թաղվել Վաղարշապատի (Էջմիածին) Սուրբ Հռիփսիմե եկեղեցում։