Սիրինդա Ֆոքս․ «Aerosmith»-ի վոկալիստ Սթիվեն Թայլերի հայազգի սերը

22 Փետրվարի 2025, 22:50

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Փետրվարի 22-ը ամերիկացի դերասանուհի, մոդել և հրապարակախոս Սիրինդա Ֆոքսի ծննդյան օրն է։

Սիրինդա Ֆոքսը (իսկական անունը՝ Քեթլին Վիկտորիա Հեցեկյան) ծնվել է 1952 թվականին Սանտա Մոնիկայում՝ հայկական ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո որոշ ժամանակ ապրել է Տեխասում, այնուհետև տեղափոխվել Նյու Յորք, որտեղ աշխատել է որպես Գրետա Գարբոյի օգնական։ Ավելի ուշ նա փոխել է իր անունը, սկսել հաճախակի այցելել հայտնի Max’s Kansas City ակումբ, այնուհետև նկարահանվել է Էնդի Ուորհոլի «Վատ» ֆիլմում։

Սիրինդան որոշ ժամանակ աշխատել է որպես հրապարակախոս MainMan-ի ընկերությունում՝ բրիտանական երաժշտական իմպրեսարիո Թոնի Դեֆրիսի ղեկավարությամբ, ով Դեյվիդ Բոուիի մենեջերն էր։ 1972 թվականին նա նկարահանվել է Բոուիի «The Jean Genie» երգի տեսահոլովակում։ Ավելի ուշ Դեյվիդ Բոուին խոստովանել է, որ երգը գրել է հատուկ Ֆոքսի համար։

Ֆոքսն աշխույժ և գրավիչ անձնավորություն էր, որը նշում էին նաև բաս կիթառահար Արթուր Քեյնը և New York Dolls գլեմ ռոք խմբի անդամը: 1977 թվականին նա ամուսնացել է վոկալիստ Դեյվիդ Յոհանսենի, իսկ ավելի ուշ «Aerosmith» խմբի մենակատար Սթիվեն Թայլերի հետ։ 1988 թվականին ծնվել է նրա դուստրը՝ Միան։

1997 թվականին Ֆոքսը թողարկել է«Dream On: Livin’ on the Edge with Steven Tyler and Aerosmith» հուշագրությունը, որը գրվել է Դեննի Ֆիլդսի հետ համատեղ։

Սիրինդա Ֆոքսը կյանքից հեռացել է 2002 թվականի սեպտեմբերի 7-ին։