Գոհար Մակվեցյանը՝ Ռուսաստանի առաջնության հաղթող
25 Փետրվարի 2025, 12:30
Եկատերինբուրգում փետրվարի 17-ից 22-ը կայացել է մուայ թայի Ռուսաստանի հոբելյանական՝ 30-րդ առաջնությունը: Ռուսաստանի ավելի քան 500 ուժեղագույն մարզիկ պայքարել են աշխարհի առաջնության ուղեգրերի համար:
Մրցումների արդյունքում 42 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել Մոսկվայից Գոհար Մակվեցյանը: Նա Ռուսաստանը կներկայացնի ԱՄԷ-ում կայանալիք աշխարհի պատանեկան առաջնությունում:
Սոֆյա Սարուխանյանն էլ արծաթե մեդալ է նվաճել մրցումներում: