Ժենգյալով հացի «սեզոնը բռնելը շատ զիլ է». Գլուշկովը` հայկական խոհանոցի մասին
01 Հուլիսի 2023, 12:05
Ռուս հայտնի գաստրոլրագրող, ռեստորանային քննադատ Իվան Գլուշկովը հայկական խոհանոցը առաջին հերթին կապում է խոտաբույսերի, բանջարեղենի, մրգերի, ինչպես նաեւ կաթնամթերքի առատության հետ։
NEWS.am Style-ի հետ Գլուշկովը կիսվել է հայկական խոհանոցում իր նախասիրությունների ու այն միջազգային ասպարեզում ավելի ճանաչելի դարձնելու խնդրի մասին։
«Ո՞րն է առաջին բանը, որ գալիս է մեր մտքին, երբ խոսում ենք հայկական խոհանոցի մասին։ Իհարկե, խորովածը, ամեն տեսակի վայրի խոտաբույսերն են եւ հայկական լավաշը։ Ասենք՝ միջին տեսողության նման ասոցացիա է», ասել է նա։
Հայկական խոհանոցի թերություններից Գլուշոկվը առանձնացրել է գինու նկատմամբ ոչ այնքան ճիշտ մոտեցումը ռեստորաններում՝ նշելով, որ ամենուր գինիներ են՝ խանութների ներքեւի դարակից՝ երկու անգամ թանկ արժեքով։
Փորձելով ժենգյալով հացը՝ ռուս ռեստորանային քննադատն ասել է՝ գարունն ամենահամեղն է անցել։ Նրա խոսքով, ժինգյալով հացի «սեզոնը բռնելը շատ զիլ է»։
«Քյալլա․ իմ փորձած հիմնական ամենահամեղ մսային ուտեստներից մեկն է։ Միեւնույն ժամանակ, ինձ դուր չեկավ, թե ինչպես են այն պատրաստում Գյումրիում… », — պատմել է նա:
Գլուշկովը նշում է, որ հայկական խոհանոցի միջազգային ճանաչումը բարձրացնելու եւ այն միջազգային մակարդակի հասցնելու համար անհրաժեշտ է գրագետ զբոսաշրջային քաղաքականություն։