Արսեն Գևորգյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական վարույթ

10 Նոյեմբերի 2026, 18:50

Հասարակություն

Ստեփանավան համայնքի ղեկավարի «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հիշեցնենք, որ Գևորգյանը մահացել է քրեակատարողական հիմնարկում։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կատարվածի համար մեղադրելով իշխանություններին։

«Բանտում հերթական ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը կրում է այն մարդը, ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են»,– ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում։