Բերտա Մարտիրոսյանի աշխատանքները կներկայացվեն ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի էջում
02 Մայիսի 2025, 14:40
United Nations Biodiversity Convention-ի պաշտոնական էջը կներկայացնի հայ լուսանկարիչ Բերտա Մարտիրոսյանի լուսանկարները, որոնք արտացոլում են Հայաստանի բնության հարստությունը: Աշխատանքները ցույց են տալիս Հայաստանի բուսական և կենդանական աշխարհի բազմազանությունը՝ ընդգծելով տարածաշրջանի էկոհամակարգի յուրահատկությունը:
Բերտան մոտ 13 տարի է՝ զբաղվում է լուսանկարչությամբ և ավելի քան չորս տարի, ինչ վայրի բնության մեջ կենդանիներ է նկարում։ Այս ընթացքում նրան հաջողվել է ֆիքսել թռչունների ավելի քան 250 տեսակ, արջի կյանքի տեսարաններ ձագերի, լեռնային այծերի և Հայաստանի կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչների հետ: