Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում բացվել է «12 խաչքարերի ծառուղի»
03 Մայիսի 2025, 10:56
Ռուսաստանի կազակների մայրաքաղաք Նովոչերկասկ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական եկեղեցու բակում բացվել է խաչքարերի եզակի ծառուղի և աղբյուր՝ նվիրված հայերի և կազակների նշանակալի իրադարձություններին և տարեթվերին:
«12 խաչքարերի ծառուղին» նվիրված է Հայոց ցեղասպանությանը, Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակին, հայ ժողովրդի ազատության համար զոհված կազակների մարտական սխրանքին և այլ հիշարժան իրադարձությունների:
«12 խաչքարերի ծառուղին» կառուցվել է քաղաքի և Ռոստովի մարզի հայ համայնքի, Նովոչերկասկ քաղաքի վարչակազմի աջակցության և հենց եկեղեցու ծխականների նվիրատվության շնորհիվ:
Շինարարության նախաձեռնողը Նովոչերկասկ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վանահայր Հայր Անանիա Բաբայանն է։

