Դիրիժոր Գուրգեն Պետրոսյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել «Նշանադրություն վանքում» օպերայի ցուցադրությունը
02 Մայիսի 2025, 16:20
Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի պատմական բեմում տեղի է ունեցել «Նշանադրություն վանքում» օպերայի երկու ցուցադրություն՝ նվիրված ռուս և խորհրդային ականավոր կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևի ծննդյան օրվան:
Ներկայացումը ներկայացվել է Մեծ թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի արտիստների և շրջանավարտների, Մարիինյան թատրոնի բալետի և միմիկական անսամբլի արտիստների, Մարիինյան և Մեծ թատրոնների միացյալ երգչախմբի, Մարիինյան թատրոնի Մեծ և բեմական նվագախմբի կողմից։
Դիրիժորը Գուրգեն Պետրոսյանն էր:

