«Կարմիր աստղ» համույթը՝ Ռուբեն Մարտիրոսյանի ղեկավարությամբ, ելույթ է ունեցել «Ну-ка, все вместе! Хором!» նախագծում
01 Մայիսի 2025, 21:17
Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի «Կարմիր աստղ» երգի-պարի համույթը գլխավոր խմբավար Ռուբեն Մարտիրոսյանի ղեկավարությամբ ելույթ է ունեցել «Ну-ка, все вместе! Хором!» նախագծում։
«Կարմիր աստղ» համույթի գլխավոր խմբավար Ռուբեն Մարտիրոսյանը նշել է, որ նման շոուի եզրափակիչ անցնելը կոլեկտիվի համար մեծ հաջողություն է: Մասնակիցներին հաջողվել է հուզել հանդիսատեսին և 100 հնարավորից հավաքել 95 միավոր։
«Այն երգը, որը մենք կատարել ենք, տարբերվում է բոլոր այն երգերից, որոնք մինչ այդ եղել են ընտրական փուլում։ Ուզում ենք հանդիսատեսին ցույց տալ, որ կարողանում ենք կատարել ոչ միայն Ա կապելլա։ Իհարկե, երազում ենք պատվավոր տեղեր գրավել, բայց կարևորը՝ մեզ արժանապատիվ, բազմակողմանի դրսևորելն է», — ասել է Մարտիրոսյանը։
«Ну-ка, все вместе! Хором!» նախագծում «Կարմիր աստղ» երգչախումբը կատարել է «Гляжу в озера синие» և «Ой, то не вечер» երգերը և ելույթների արդյունքում ստացել է 96 միավոր։