Նիժնի Նովգորոդում Վահան Տերյանի 140-ամյակին նվիրված գրական երեկո է անցկացվել

03 Մայիսի 2025, 11:50

Մշակույթ

Նիժնի Նովգորոդում տեղի է ունեցել հայ մեծանուն բանաստեղծ և հասարակական գործիչ Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակին նվիրված գրական երեկո: Այս մասին համացանցում հայտնել է Նիժնի Նովգորոդի հայկական համայնքը:

«Մասնակիցների ռեկորդային քանակ, հանդիսատեսի լեփ-լեցուն դահլիճ, Տերյանի ստեղծագործությամբ միավորված արվեստի տարբեր տեսակներ. այնքան անմոռաց ու զգայական հիշվեց 2025 թվականի գրական երեկոն»,-ասված է հաղորդագրության մեջ: