Դնեպրի գետանցումը և մարտական վաստակը․ Հմայակ Ղազարյան

02 Մայիսի 2025, 22:30

Հայեր

Հմայակ Ղազարյանը՝ խորհրդային սպա, կապիտան, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս, ծնվել է 1907 թվականին Խարանկոփիս հայկական գյուղում (Օսմանյան կայսրության Վանի Վիլայեթ, այժմ՝ Թուրքիայի տարածք), գյուղացիական ընտանիքում։ 1915 թվականին, փրկվելով Հայոց ցեղասպանությունից, նրա ընտանիքը տեղափոխվեց Արևելյան Հայաստան՝ ռուսական կայսրության տարածք։

1920 թվականին ՀԽՍՀ հռչակումից հետո Ղազարյանն ավարտել է դպրոցի չորրորդ դասարանը, իսկ 1927 թվականին ծառայության է անցել Կարմիր բանակում։ 1933 թվականին ավարտել է Կովկասյան ռազմական դպրոցը, իսկ 1937 թվականին՝ գերազանցությամբ Կարմիր բանակի հրամկազմի դասընթացները։ Հայրենական մեծ պատերազմի սկզբից Հմայակ Ղազարյանը ղեկավարել է 818-րդ հրաձգային գնդի հրաձգային գումարտակը (31-րդ հրաձգային դիվիզիա, 46-րդ բանակ, հարավ-արևմտյան ճակատ): 1943 թվականի սեպտեմբերի 27-ին Ղազարյանի գումարտակը Դնեպրի գետանցում իրականացրեց։

Հոկտեմբերի 2-ին՝ Աուլի գյուղի շրջանում (Դնեպրոպետրովսկի մարզ), նրա հրամանատարության տակ գտնվող մարտիկները մի քանի հակագրոհ իրականացրեցին, գրավեցին բնակավայր, զինամթերքի պահեստ, 4 ատրճանակ, 2 ականանետ և մոտ 20 գնդացիր՝ ոչնչացնելով թշնամու տասնյակ զինվորներ:

1944 թվականի փետրվարի 6-ին Յուրչիխա (Չերկասիի մարզ) գյուղի համար մղված մարտում Ղազարյանը ծանր վիրավորում ստացավ և մահացավ հաջորդ օրը։ Նրան թաղեցին եղբայրական գերեզմանում այն գյուղի մոտ, որի համար կռվել էր։

ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պրեզիդիումի՝ 1944թ.փետրվարի 22-ի հրամանագրով Հմայակ Ղազարյանին հետմահու շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում՝ գերմանաֆաշիստական զավթիչների դեմ մարտերում արիության և հերոսության համար: