Օնլայն կինոթատրոններում կկայանա Էդուարդ Իլոյանի «Ուրիշի փողերը» ֆիլմի պրեմիերան

12 Մայիսի 2025, 18:30

Մշակույթ

Մայիսի 15-ին ռուսական առցանց կինոթատրոններում կկայանա Սերգեյ Մինաևի սցենարի հիման վրա նկարահանված «Ուրիշի փողերը» քրեական դրամայի առաջին չորս սերիաների պրեմիերան: Պրոդյուսերական կազմում է Էդուարդ Իլոյանը:

Սյուժեի համաձայն՝ Ալեքսեյ Վորոնովը փախուստի մեջ է։ Հետապնդումից վախենալով՝ նա որոշում է իր փոխարեն ներկայացնել հաքեր ու անհաջողակ գավառական Յուրա Աֆանասևին, ով ամբողջովին նման է իրեն։ Սակայն, կատարյալ թվացող ծրագիրը դուրս է գալիս վերահսկողությունից։ Այժմ Աֆանասևը ստիպված կլինի զբաղեցնել ուրիշի տեղը՝ ընդարձակ բնակարանում, հանդիպումների ժամանակ, Ալեքսեյի ընկերուհի Ալինայի հետ անկողնում, զրոյից տիրապետել հանճարեղ խաբեբայի հմտություններին, փախչել հանցավոր կառույցների տեսադաշտից։ Արդյոք նրան կհաջողվի հասնել այն շքեղ կյանքին, որի մասին միշտ երազել է:

Հիմա եթերում