Ռուզաննա Հարությունյանի անհավանական փրկությունը և բարեհաջող ծննդաբերությունը

14 Մայիսի 2025, 16:24

Հայեր

Մայիսի 11-ի ուժեղ քամու հետևանքով մայիսի տան տանիքից թիթեղի մի կտոր պոկվել ու հարվածել է այդ պահին բակում գտնվող 23-ամյա 36 շաբաթական հղի Ռուզաննա Հարությունյանին։ Վնասվել է նրա որովայնը։Սուր ցավերով և արյունահոսությամբ կնոջն անմիջապես տեղափոխել են «Էրեբունի» ծննդատուն:

Հետազոտելուց հետո՝ բժշկական կենտրոն մտնելուց ընդամենը 7 րոպե անց, սկսվել է վիրահատությունը:

«Էրեբունի» ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանի խոսքով՝ իր երկար տարիների պրակտիկայի ընթացքում նման դեպք չի եղել։

«Իմ աշխատանքի 45 տարին արդեն լրացել է, նման դեպք ես չեմ տեսել, որ բնության աղետի պատճառով հղի կինը նման վնասվածք ստանա։ Սա կարծես բարձրյալի հրաշքը լինի»,- հավելել է նա։

Ծնվել է 2450 գրամ քաշով 48 սմ հասակով աղջիկ` ճակատի ձախ շրջանում 5սմ երկարությամբ խորը վնասվածքով:Բժիշկները երեխայի վիճակը գնահատում են կայուն:

Փոքրիկին ծնողներն անվանակոչել են Մարինե։

Հիմա եթերում