Հայերի հիմնադրած Dave’s Hot Chicken ցանցը վաճառվել է 1 մլրդ դոլարով

Dave’s Hot Chicken արագ սննդի ռեստորանների ցանցը, որը հիմնադրվել է չորս հայ ընկերների կողմից, վաճառվել է ռեկորդային՝ 1 միլիարդ դոլարով։ Այն գնել է «Roark Capital» ընկերությունը, որը հայտնի է այնպիսի խոշոր ընկերություններում իր ներդրումներով, ինչպիսիք են «Dunkin’ Donuts»-ը, «Baskin-Robbins»-ը, «Subway»-ը, «Arby’s»-ը և այլն:

Dave’s Hot Chicken-ի համահիմնադիր Արման Հովհաննիսյանը պատմել է, որ հիմնադիրների թիմը պահպանել է ընկերության բաժնետոմսերի 30 տոկոսը, որոնք հավասարապես բաշխվել են բոլոր գործընկերների միջև:

Dave’s Hot Chicken-ը արագ սննդի ցանց է՝ վառ գրաֆիտիի ոճով: Այն հիմնադրվել է 2017 թվականին Դեյվ Կոպուշյանի, Արման Հովհաննիսյանի, Թոմի և Գերի Ռուբենյանների կողմից։ Այսօր ցանցն ունի ավելի քան 320 մասնաճյուղ ԱՄՆ-ում և արտերկրում:

Հիմա եթերում