Հայաստանը առաջադրվել է Wanderlust Reader Travel Awards 2025 մրցանակի երկու անվանակարգում
25 Հունիսի 2025, 11:40
Հայաստանը կրկին հայտնվել է համաշխարհային զբոսաշրջության ուշադրության կենտրոնում. երկիրն առաջադրվել է «Wanderlust Reader Travel Awards 2025» մրցանակաբաշխության միանգամից երկու անվանակարգում՝ «Ամենացանկալի երկիր Եվրոպայում» և «Ամենացանկալի զարգացող ուղղություն»:
Բրիտանական հեղինակավոր «Wanderlust» ամսագրի կողմից սահմանված այս հեղինակավոր մրցանակը շնորհվում է արդեն 24-րդ անգամ և համարվում է զբոսաշրջության ոլորտում ամենանշանակալիներից մեկը: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2025 թվականի աշնանը Լոնդոնում՝ Ազգային պատկերասրահում։
Քվեարկությունը բաց է մինչև հոկտեմբերի 17-ը, և յուրաքանչյուր ոք կարող է աջակցել Հայաստանին մրցանակաբաշխության պաշտոնական կայքում:
