Քննչական գործողությունների հետևանքով տասնյակ քաղաքացիներ են ձերբակալվել. Ռուբեն Մելիքյան
25 Հունիսի 2025, 13:06
Այսօր՝ հունիսի 25-ին, քննչական գործողությունների հետևանքով տասնյակ քաղաքացիներ են ձերբակալվել: Տեղեկությունը Alpha News-ի հետ զրույցում հաստատեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը: Նա այլ մանրամասներ չկարողացավ հայտնել, քանի որ քննչական գործողության էր մասնակցում:
Թե ինչ քրեական վարույթի շրջանակում են քաղաքացիները ձերբակալվել, դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք՝ առավոտից խուզարկություններ են անցկացվում «Սրբազան պայքարի» կողմնակիցների տներում: Քիչ առաջ իր տնից բերման ենթարկվեց «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Խուզարկություն է իրականացվել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի տանը:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն էլ հայտնել է, որ ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։