ԱԱԾ աշխատակիցներն այս պահին գործողություն են իրականացնում Վեհարանում

27 Հունիսի 2025, 10:44

Քաղաքականություն

ԱԱԾ աշխատակիցներն այս պահին գործողություն են իրականացնում Վեհարանում: Այս մասին հայտնում է փաստաբան Միհրան Պողոսյանը:

Մայր աթոռում է նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Հիշեցնենք, որ Շիրակի թեմի Առաջնորդարանում քննչական գործողություններ են ընթանում՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում: