Հայ սամբիստները 9 մեդալ են նվաճել Գրան պրի մրցաշարում
29 Հունիսի 2025, 15:34
Կրասնոդարում անցկացվող «Սամբոյի Գրան Պրի» միջազգային մրցաշարում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող սամբիստները գրանցեցին հերթական հաջողությունները։ Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Մարզական սամբոյի 58 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց Կարեն Սարգսյանը, Կառլեն Մահինյանը՝ 71 կգ ք/կ, արժանացավ արծաթե մեդալի, Դավիթ Աբրահամյանը՝ նույն քաշային կարգում՝ բրոնզի, Ալեքս Ստեփանյանը՝ արծաթի՝ 79 կգ ք/կ-ում, Արման Մանուկյանը՝ +98 քաշային կարգում, բրոնզի։
Երկուական արծաթե և բրոնզե մեդալներ Հայրենիք կբերեն նաև մարտական սամբիստները․
Գևորգ Գոգինյան 58 կգ֊բրոնզ
Մայիս Ներսիսյան 64 կգ- արծաթ
Արսեն Ավետիսյան 71 կգ ֊բրոնզ
Արման Ավանեսյան 98 կգ֊արծաթ
Մեր մարզիկներին ուղեկցում էին մարզիչ Վովիկ Խոջայանը և պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանը։