Անհայտ անձինք հարձակվել են ընդդիմադիր պատգամավորների վրա. ԱԺ-ում իրավիճակը լարված է
08 Հուլիսի 2025, 10:45
ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը քիչ առաջ ուղիղ եթերով հայտնեց, որ անհայտ անձինք, իբր ՔՊ-ական պատգամավորների օգնականներ, մտել են նիստերի դահլիճ և հարձակվել ընդդիմադիր պատգամավորների վրա:
Նշենք, որ իրավիճակը լարվել է ԱԺ արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից հետո։ Վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրն է քննարկվում։
Արթուր Սարգսյանն իր ելույթում նշել է, որ արդեն ամեն ինչ որոշված է, ամեն ինչ հստակ է, անձեռնմխելիությունից զրկելու, կալանավորման որոշումն էլ կա:
«Ես այս թանկ ժամանակը, որ պետք է անցկացնեմ այստեղ, որոշել եմ իմ անչափահաս 4 երեխաների, տիկնոջ հետ գնամ եկեղեցի, մոմ վառեմ ու գնամ քննչական։ Ցտեսություն։
Գնացինք ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ»,- հայտարարել է Սարգսյանը, որից հետո էլ իրավիճակը լարվել է ԱԺ-ում, պատգամավորները սկսել են քաշքշել միմյանց։