Մ16 ԵԱ. Բասկետբոլի Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է Ջիբրալթարի թիմին

10 Հուլիսի 2025, 18:15

Սպորտ

Բասկետբոլի Եվրոպայի «С» դիվիզիոնի առաջնության երկրորդ տուրի խաղում Հայաստանի կանանց Մ16 հավաքականը 102-46 հաշվով հաղթել է Ջիբրալթարի թիմին:

Հայ բասկետբոլիստուհի Արենի Օհանյանը դարձել է Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը: Նա վաստակել է 22 միավոր, 9 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում:

Հիմա եթերում