Երևանում կայացել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի բացումը
13 Հուլիսի 2025, 22:15
Հայաստանի մայրաքաղաք Երևանում այսօր՝ հուլիսի 13-ին տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը:
Միջոցառման բացման հյուրերի թվում էին նաև հայ դերասաններ Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը, ովքեր խաղացել են օսկարակիր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմում:
Այս տարի կինոփառատոնը անցկացվում է Երևանում հուլիսի 13-20-ը: Որպես կինոցուցադրման հարթակներ ընտրվել են «Մոսկվա» կինոթատրոնը և Կինոյի տունը: