ՀՅԴ անդամներին ազատ արձակեցին, քանի որ հիմքեր չկային. Սերգեյ Հարությունյան

14 Հուլիսի 2025, 15:03

Քաղաքականություն

ՀՅԴ անդամներին ազատ արձակեցին, քանի որ հասկացան՝ անմեղ տեղն են ձերբակալել: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը:

«Նպատակն էր հանրությանը ցույց տալ, թե դաշնակցությունը պատրաստվում է ահաբեկչություն իրականացնել: Նպատակն էր մեկուսացնել այն մարդկանց, որոնք հաջորդիվ եկեղեցու նկատմամբ ոտնձգությունների ժամանակ կարող էին դժգոհություն հայտնել և փորձել դիմադրություն ցույց տալ»,- ասել է նա:

Փաստաբանը նշել է, որ բոլոր հայտնաբերված զենքերը գրանցված են եղել և ձեռք են բերվել օրինական ճանապարհով: