Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներն արդեն լկտիացել են. Օլեգ Բլոխին
31 Հուլիսի 2025, 22:30
Ռազմական փորձագետ Օլեգ Բլոխինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրումը։
«Ադրբեջանի կողմից Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականության ցուցադրման, Ուկրաինային աջակցելու և եվրոպական երկրների դաշինքին միանալու ֆոնին միանգամայն հնարավոր է, որ հարաբերությունները սրվեն։ Մեր ուժայիններն իրենց կողմից կուժեղացնեն ճնշումը սփյուռքի վրա։ Սկզբունքորեն, ես կարծում եմ, որ նրանք առանց այդ հակամարտության էլ դա կանեն, քանի որ վաղուց արդեն պետք է կարգուկանոն հաստատել։ Իրավական դաշտում, առայժմ, մեր կողմը կասի, որ մենք գործընկերներ ենք։ Այդ հարաբերությունների գործընթացը միակողմանի է, Ադրբեջանը լիովին ցուցադրում է ոչ բարեկամական քաղաքականություն, իսկ Ռուսաստանը Լեոպոլդ կատվի նման ասում է՝ «եկեք ընկերություն անենք»», — ասել է Բլոխինը։
Ինչ վերաբերում Է ՏԱՍՍ-ի ղեկավարի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանի պաշտոնանկությանը, ապա, փորձագետի խոսքով, դա վաղուց պետք էր անել։
«Այդ պաշտոնանկությունը բացարձակապես հիմնավորված է, նրան վաղուց ժամանակն էր աշխատանքից ազատելու, քանի որ մարդն իրեն բացահայտ ներկայացնում էր որպես օտարերկրյա պետության գործակալ, բացահայտ աջակցում էր Ադրբեջանի բոլոր գործողություններին, նույնիսկ եթե դրանք ոչ բարեկամական են։ Բայց վերջին անգամ պարզապես խայտառակություն էր: Երբ պետական մեդիառեսուրսի ղեկավարը, կապ չունի, թե որ երկրի, նման բան է անում օտարերկրյա պետության ներկայացուցչի նկատմամբ, դա ամոթ է։ Պարզապես ամոթ է այդպիսին լինել», — նշել է Բլոխինը։
Փորձագետի կարծիքով՝ ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներն արդեն լկտիացել են։