Հայաստանը՝ իդեալական ուղղություն ընտանեկան հանգստի համար

08 Օգոստոսի 2025, 15:50

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանը պատահական չէ, որ ավելի հաճախ է հայտնվում ընտանեկան ճամփորդությունների համար իդեալական ուղղությունների ցանկում։ Ղազախական «DKnews.kz» պարբերականը հոդված է հրապարակել, որտեղ Հայաստանը ներկայացրել է գրավիչ վայր երեխաների հետ ամառային հանգստի համար։

Հիմնական առավելությունների թվում հեղինակները նշել են հարմարավետ թռիչքը, գեղատեսիլ լանդշաֆտները, հարուստ պատմությունը, հնագույն տաճարները և հագեցած տուրիստական երթուղիները: Հայաստանը դառնում է հարմար այլընտրանք հեռավոր ուղղություններին՝ առաջարկելով հարմարավետություն, մատչելիություն և հյուրընկալություն՝ զուգորդված վառ մշակույթով և իսկական տպավորություններով։

Հոդվածում հատուկ ուշադրություն է դարձվում այնպիսի տեսարժան վայրերին, ինչպիսիք են «Երևան պարկը», «ՏաԹևեր» ճոպանուղին, հինավուրց վանքերն ու ամրոցները, ինչպես նաև Դիլիջանն ու Սևանա լիճը:

Հիմա եթերում