Արցախցի Արման Ավանեսյանը ոսկի է նվաճել Չինաստանում կայացած մարտական սամբոյի աշխարհի առաջնությունում

15 Օգոստոսի 2025, 15:20

Սպորտ

Չինաստանում անցկացվող «Աշխարհի խաղեր» հեղինակավոր մրցաշարում Մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգում արցախցի մարզիկ Արման Ավանեսյանը հաղթել է բոլոր մրցակիցներին ու դարձել չեմպիոն։ Այս մասին հայտնում է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիան:

Նշենք, որ Արման Ավանեսյանը ծնունդով Արցախից է։ 2023 թվականին մարզիկը ներառվել է Հայաստանի լավագույն 10 մարզիկների ցանկում։

Հիմա եթերում