Հայերը երկընտրանքի առաջ են՝ կլինեն ստրկացված և հարո՞ւստ, թե՞ աղքատ, բայց պատվով. «Իրական Թուրքիա»
19 Օգոստոսի 2025, 23:15
Քանի դեռ Փաշինյանը հայերին համոզում է, թե խաղաղություն է հաստատվել, Թուրքիայում թուրքերին վստահեցնում են՝ Հայաստանի հետ ստորագրվածը խաղաղության համաձայնագիր չէ:
Հայաստանի տարածքի որ հատվածն է Միացյալ Նահանգները վարձակալում: Միայն Մեղրիով ճանապարհը, թե՞ ամբողջ Սյունիքը:
Թուրքիայի հետ անարդար են վարվում, Փաշինյանի և Ալիևի միջև Թրամփի փոխարեն Էրդողանը պետք է լիներ, Թրամփն իրեն վերցրեց Էրդողանի տորթը, ոմանք Թուրքիայում վրդովված են:
Թրամփը Պուտինին այս հռչկագրով էր սպառնում: Թուրքիայում ոգևորված են՝ Ալիևը և Փաշինյանը միավորվել են Պուտինի դեմ:
Եվ վերջում հարցազրույց, այսօր՝ Սևան Նիշանյան, Թուրքիայի բանտից թռած թռչունը․ «Հայերը երկընտրանքի առաջ են՝ կլինեն ստրկացված և կապրեն հարուստ, թե՞ կկառուցեն աղքատ, բայց պատիվ ունեցող երկիր»: