Ըմբիշ Յուրիկ Մխիթարյանը հաղթել է աշխարհի չեմպիոնին
21 Օգոստոսի 2025, 18:00
Հայ ըմբիշ Յուրիկ Մխիթարյանը (մինչև 60 կգ քաշային կարգ) ջախջախիչ հաղթանակ է տարել Ասիայի և աշխարհի մինչև 17 տարեկանների գործող չեմպիոն հնդիկ մարզիկ Սուրաջ Սուրաջի նկատմամբ։
Հանդիպումն ավարտվել է 9:0 հաշվով՝ հօգուտ հայ ըմբիշի:
Այսպիսով, Մխիթարյանը դուրս է եկել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակիչ: