Սա մասնակի լոկալ խափանում էր. մեդիափորձագետը՝ «Google»-ի և «YouTube»-ի խափանումների մասին

04 Սեպտեմբերի 2025, 21:30

Քաղաքականություն

Այսօր« Google»-ում և «YouTube»-ում համատարած խափանումներ էին։ Alpha News-ի հետ զրույցում մեդիափորձագետ Արթուր Պապյանը նշել է, որ մինչ այս պահը «Google»-ի պաշտոնական բլոկում, X-ում և այլ հարթակներում պաշտոնական բացատրություն չի հրապարակվել այս թեմայով։

«Մենք միայն տեսել ենք մի քանի պլատֆորմներով, որ կա կապի անոմալիա։ Պատճառը ավելի շատ տեխնիկական ինչ-որ խափանում է «Գուգլի» սերվերային համակարգում։ Խոսքը վերաբերում է բավական լայն աշխարհագրության, մենք տեսել ենք, որ Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում, Թուրքիայում օգտատերերը կապի խափանումներ են տեսել, նույնը եղավ և Հայաստանում։ Սա մասնակի լոկալ խափանում էր, կարող էր լինել ուղղակի կապի կամ ենթակառուցվածքի տեխնիկական խափանում տարածաշրջանի համար։ Իհարկե, այս պահին կարող ենք միայն ենթադրություններ անել»,- նշել է փորձագետը։

Հիմա եթերում