Մոսկվան և Թեհրանը զգուշություն են ցուցաբերում Փաշինյանի եվրոպական ուղղության նկատմամբ․ Անդրեյ Արեշև

05 Սեպտեմբերի 2025, 23:00

Կարծիք | Քաղաքականություն

Alpha News-ի եթերում քաղաքագետ, ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևն անդրադարձել է ՇՀԿ գագաթնաժողովին, Հայաստանի և Ռուսաստանի, ինչպես նաև Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին։

«Ռուսաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունն ընթանում է տարբեր ուղղություններով, և, ինչպես կարելի է ենթադրել, անհիմն արտահոսքերը բխում են ադրբեջանական դիվանագիտության շահերից, որը ձգտում է պառակտում հրահրել Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի միջև։ Նյու Դելիի կողմից ենթադրյալ մերժման մասին հիշատակումը նման է Չինաստանին և մյուս մասնակիցներին ՇՀԿ-ին Ադրբեջանի անդամակցության համատեքստում փոխարինելու փորձի։ Ստեղծվում է տարաձայնություններ հրահրելու գիծ, թեև դրա համար իրական հիմքեր չկան։ Ռուսաստանը ջանքեր է գործադրում՝ չնայած Ադրբեջանի փորձագետների կողմից Հնդկաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքներին։ Սա դիվանագիտական լարվածություն է՝ կապված է Պակիստանի հետ, որը վաղուց նման դիրքորոշում է ցուցաբերում։ ՇՀԿ-ն մնում է փխրուն կառույց, որտեղ պահպանվում են հակասությունները Հնդկաստանի, Պակիստանի և Չինաստանի միջև»,- ասել է Արեշևը։

Անդրադառնալով Վաշինգտոնում Երևանի և Բաքվի պայմանավորվածություններին՝ փորձագետը նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանն առաջ են մղում իրենց տեսլականը, իսկ Հայաստանը փորձում է ԱՄՆ-ին ներգրավել որպես արբիտր։

«Ինչ վերաբերում է Վաշինգտոնի պայմանավորվածություններին, դրանք դեռ անորոշ են։ Հայաստանը «Թրամփի միջանցքը» մեկնաբանում է որպես «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մի մաս, մինչդեռ Բաքուն և Անկարան պնդում են արտատարածքայնության և անխոչընդոտ մուտքի անհրաժեշտությունը։ Այժմ բարդ խաղ է ընթանում ներդրումային կոնսորցիումի շուրջ, որում ներգրավված են ոչ միայն պետություններն, այլև բիզնեսը, անվտանգության կառույցները։ Թուրքիան և Ադրբեջանն առաջ են մղում իրենց տեսլականը, իսկ Հայաստանը փորձում է ԱՄՆ-ին ներգրավել որպես արբիտր։ Բայց բաց են մնում բազմաթիվ գործնական հարցեր՝ ով է արդիականացնելու ճանապարհն, ինչ ժամկետում»,- ընդգծել է քաղաքագետը։

Արեշևի խոսքով՝ Մոսկվան և Թեհրանը զգուշություն են ցուցաբերում Փաշինյանի եվրոպական ուղղության նկատմամբ։

«Ռուսաստանի և Չինաստանի փոխգործակցության մեջ նույնպես կան բարդություններ, օրինակ՝ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի մի մասը ֆիտոսանիտարական պատճառներով չի թույլատրվում չինական շուկայում։ Դա կարող է կապված լինել ավելի խորը թյուրիմացությունների հետ, որոնք հնչում են նաև պաշտոնական անձանց կողմից։ Ակնհայտ է, որ ո՛չ Մոսկվան, ո՛չ Երևանը շահագրգռված չեն խզելու առևտրատնտեսական կապերը, որոնք առանց այդ էլ լավ վիճակում չեն։ Մոսկվայում և Թեհրանում զգուշորեն են վերաբերվում Փաշինյանի անորոշությանը և եվրոպական ուղղությանը։ Նրանք ընդգծում են, որ եվրասիական և եվրոպական ուղիներն անհամատեղելի են, մասնավորապես, այդ մասին խոսել է Օվերչուկը»,- նշել է փորձագետը։