ԱՄՆ-ն չի ոտնահարում Հայաստանի ինքնիշխանությունը․ Ռուբիո

03 Հունիսի 2026, 10:00

Քաղաքականություն

ԱՄՆ-ը չի ոտնահարում Հայաստանի ինքնիշխանությունը և Երևանից չի պահանջում չհամագործակցել այլ երկրների հետ։ Այս մասին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցկացված լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Մենք այնտեղ չենք, որպեսզի ոտնահարենք Հայաստանի ինքնիշխանությունը, և չենք խնդրում նրանց չընկերանալ այլ երկրների հետ», — ասել է նա։