Սամվել Կարապետյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում. Լիանա Գասպարյան
09 Սեպտեմբերի 2025, 12:39
Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործն ի սկզբանե եղել է ապօրինի: Այս մասին «Alpha» մամուլի կենտրոնում գործարար, բարերար Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի ասուլիսի ժամանակ հայտարարել է փաստաբան Լիանա Գասպարյանը:
«Սամվել Կարապետյանի կալանավորումը երկարաձգելուց հետո անցել է մոտ մեկ ամիս, սակայն այդ ընթացքում որևէ քննչական գործողություն չի իրականացվել»,- ասել է նա:
Լիանա Գասպարյանը հարց է բարձրացրել՝ ինչ նպատակով են գործարարին այդքան ժամանակ պահում կալանքի տակ։ «Այս ամենը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ «Տաշիր Գրուպի» սեփականատերը քաղաքական հետապնդման է ենթարկվում, և այստեղ իրավագիտություն չկա»,- հավելել է նա: