«Ազիմուտ»-ը կվերսկսի Կրասնոդար-Երևան թռիչքները
15 Սեպտեմբերի 2025, 14:00
Երեք տարվա դադարից հետո «Ազիմուտ» ավիաընկերությունը վերսկսում է չվերթները Կրասնոդարից Երևան։ Այս մասին ավիաընկերությունը հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ օդանավակայանը փակ էր 2022 թվականի փետրվարի վերջից, սեպտեմբերի 11-ից այն բաց է։ Դեպի Կրասնոդար առաջին կանոնավոր չվերթը սեպտեմբերի 17-ին կիրականացնի «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը Մոսկվայից։