Հրաչյա Պողոսյանը պարգևատրվել է Բարեկամության շքանշանով

17 Սեպտեմբերի 2025, 21:38

Քաղաքականություն

Սեպտեմբերի 15-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել բարերար, բարեգործական հիմնադրամի հիմնադիր Հրաչյա Պողոսյանին Բարեկամության շքանշան հանձնելու արարողությունը։ Պետական բարձր պարգևը շնորհվել է նրա ակտիվ հասարակական և բարեգործական գործունեության համար։

Պարգևատրման մասին հրամանագիրը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է 2025 թվականի հունիսի 24-ին։ Շքանշանի հանդիսավոր հանձնումը տեղի է ունեցել նշանակալի տարում՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի և բարերարի 55-ամյակի կապակցությամբ։

Շքանշանը հանձնել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը, որը կարևորել է Հրաչյա Պողոսյանի նշանակալի ավանդը սոցիալական ոլորտի զարգացման և կարիքավորներին աջակցելու գործում։