Տիգրան Հարությունյանը մեդալ է նվաճել կայծակնային շախմատի մրցաշարում

19 Հուլիսի 2023, 21:26

Սպորտ

Գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը երրորդ տեղն է զբաղեցրել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված «Astana Zhuldyzdary» միջազգային փառատոնի շրջանակում տեղի ունեցած կայծակնային շախմատի մրցաշարում:

Տիգրանը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր, ինչպես նաև 34 կետով բարելավել է իր վարկանիշը կայծակնային շախմատում: