Ֆլորիդայում ավիավթարի հետևանքով ինը մարդ է զոհվել

02 Նոյեմբերի 2026, 10:06

Միջազգային

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ շրջանում բիզնես-ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով օդանավում գտնվող ինը մարդը զոհվել է։ Այս մասին հայտնել է ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին։

«Արևելյան ժամանակով ժամը 12։50-ին (Երևանի ժամանակով՝ 21։50) Learjet 60 ինքնաթիռը կործանվել է։ Օդանավում գտնվող բոլոր ինը մարդիկ զոհվել են»,- գրել է Դաֆին X սոցիալական ցանցում։

Նրա խոսքով՝ ինքնաթիռը թռիչք էր կատարել Տեխաս նահանգի Օսթին քաղաքից և ուղևորվում էր դեպի Բահամյան կղզիներ։ 

«Ֆլորիդայի Փալմ Բիչ շրջանում տեղի ունեցած ավիավթարը սարսափելի ողբերգություն է»,- հավելել է նախարարը։

The Washington Post-ը, հղում անելով ռադիոկապի ձայնագրություններին, հայտնում է, որ ողբերգությունից կարճ ժամանակ առաջ բիզնես-ինքնաթիռի օդաչուն դիսպետչերներին տեղեկացրել է անձրևի և օդանավի սառցակալման մասին, ապա վթարային ազդանշան է ուղարկել։