Ադրբեջանը մարդասիրական օգնության անվան տակ զենք է մատակարարում Ուկրաինային. թուրքական մամուլ
24 Սեպտեմբերի 2025, 23:33
Թուրքական «Haber Sol» պարբերականի հրապարակման համաձայն՝ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի երկրների աջակցությամբ զենք է մատակարարում Ուկրաինային՝ օգտագործելով մաքսանենգության բարդ սխեմա, որն ընդգրկում է երեք մայրցամաք և ենթադրում է սուդանցի ապստամբների մասնակցությունը։
Ըստ աղբյուրի՝ մատակարարումները կազմակերպվում են արդյունաբերական միության կողմից, որը գործում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հովանու ներքո։ Փոխանցվող զենքի թվում են ավիացիոն ռումբեր, շարժական զենիթահրթիռային համալիրներ, անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ, Tisas մակնիշի ատրճանակներ և այլ տեխնիկա։ Բեռները քողարկվում են որպես մարդասիրական օգնություն և տարանցիկ փոխադրվում են Թուրքիայով ու Սուդանով, որից հետո Գերմանիայի տարածքով հասցվում են Ուկրաինա։