Խաղաղությունը պատրանք է՝ հայերին հուշում են Վաշինգտոնից. Իրական Թուրքիա
30 Սեպտեմբերի 2025, 22:00
Հայաստանին առնչվող ի՞նչ հարցեր է Միացյալ Նահանգները քննարկել թուրքական հետախուզության հետ։ Արցախն ու Սյունիքն այդ հարցերի՞ց են։
«Խաղաղությունը պատրանք է». Փրամփի գլխավոր դիվանագետներից մեկն է հուշում, երբ Փաշինյանը պնդում է, թե խաղաղություն է հաստատել։
Թրամփ ֊ Էրդողան հանդիպման գլխավոր թեման և հայկական դրվագը։
Ալիևի ելույթը ՄԱԿ֊ի ամբիոնից՝ կապիտուլյացիա, «Զանգեզուրի միջանցք»։
Փաշինյանի պատասխանը Ալիևին՝ խաղաղությունը բերկրանք չի՞ պատճառում։
Եվ վերջում հարցազրույցներ։ Սևան Նիշանյան՝ «Հայերը երկընտրանքի առաջ են՝ կլինեն ստրկացված և կապրեն հարո՞ւստ, թե՞ կկառուցեն աղքատ, բայց պատիվ ունեցող երկիր»։ Սերդար Քորուջու՝ «Պատմությունը ցույց է տվել, որ պատերազմները կարող են սկսվել անգամ այն պահերին, երբ խաղաղությունն է մոտենում»։ Էհսան Մովահեդիան, որն Ալիևի հետ Փաշինյանի հաստատած խաղաղությանը չի հավատում․ «Խաղաղություն հաստատվում է միայն ուժով»։