Հայաստան, Ալբանիա, Ադրբեջան և Կամբոջա. խաղաղարարությունը՝ Թրամփի ձևով

02 Հոկտեմբերի 2025, 14:45

Քաղաքականություն

Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ հարցնելով, թե ինչու նա չի շնորհավորել Ալբանիային և Ադրբեջանին խաղաղ համաձայնության հասնելու կապակցությամբ։

«Շնորհավորեք ինձ և Իլհամ Ալիևին. Թրամփը դադարեցրել է մեր միջև պատերազմը», – Մակրոնի հետ զրույցում ասել է Ալբանիայի վարչապետը։

«Ներողություն եմ խնդրում», – կատակով պատասխանել է Ֆրանսիայի նախագահը։

Կատակն, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության շարունակությունն էր, որում նա պնդում էր, որ հենց իր ջանքերի շնորհիվ է ավարտվել «Ադրբեջանի և Ալբանիայի միջև բազմամյա հակամարտությունը», որն իբր շարունակվել է ավելի քան 30 տարի։

Ուշագրավ է Նիկոլ Փաշինյանի արձագանքը, երբ նրա աչքի առաջ ծաղրում են Հայաստանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս շփոթել է Հայաստանի և Ադրբեջանի անունները՝ հանրությանը պատմելով դրանց «հաշտեցման» գործում իր դերի մասին։ Հայաստանը նա հաճախ անվանում է Ալբանիա, իսկ վերջերս Ադրբեջանը շփոթել էր Կամբոջայի հետ։