Ֆրանսիայում «Mirage 2000» կործանիչի վթարի հետևանքով զոհվել է հայազգի օդաչու Անդրանիկ Սարգսյանը

28 Հոկտեմբերի 2026, 22:41

Քաղաքականություն

Ֆրանսիայում ավիավթարի հետևանքով զոհվել է հայազգի ռազմական օդաչու, 44-ամյա Անդրանիկ Սարգսյանը, ինչպես նաև նրա ծառայակից Քվենտին Կլիսը։ Ողբերգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին՝ երկրի հյուսիս-արևելքում՝ Նանսի քաղաքի մերձակայքում, «Mirage 2000» կործանիչի գիշերային ուսումնամարզական թռիչքի ժամանակ։

Ֆրանսիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Սարգսյանը փորձառու օդաչու էր. նա ուներ ավելի քան 2200 ժամ թռիչքային փորձ և 55 մարտական թռիչք։ Նա մասնակցել է Աֆղանստանում, Մալիում, Նիգերում, Սուդանում և Չադում իրականացված ռազմական գործողություններին։

Լիոնի հայ համայնքը ցավակցություն է հայտնել օդաչուի մահվան կապակցությամբ։

Ներկայումս իրավասու մարմինները շարունակում են ինքնաթիռի կործանման պատճառների քննությունը։

Հիմա եթերում